Հունիսի 22-ին Նյու Յորքում կայացել է «Ներդրումները տեղորոշում են Հայաստանը» խորագրով Orion Summit 2023 միջոցառման փակման արարողությունը, որին ելույթով հանդես է եկել նաև նախարար Վահան Քերոբյանը։ Միջոցառմանը ներմա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ գագաթնաժողովին մասնակցում էին շուրջ 100 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Գերմանիայից և Հայաստանից, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ, այդ թվում՝ տեխնոլոգիաներ, բիզնես և ֆինանսական ծառայություններ:
Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը կարևոր իրադարձություն է, որը համախմբել է ներդրողներին և ձեռներեցներին, ովքեր կարող են միասին քննարկել Հայաստանում ներդրումները խթանելու գաղափարները։
«Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ներդրումների ներգրավումն է։ Մենք պետք է փոխենք մեր տնտեսական աճի մոդելի կառուցվածքը՝ անցում կատարելով սպառման վրա հիմնված աճից դեպի ներդրումների վրա հիմնված աճի»,- նշել է նախարարը։