Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները։ 23 կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, գյուղտեխնիկայի անցումների, տրանսպորտային հանգույցների, հեղեղատարների, արհեստական այլ կառույցների կառուցում։ Այդ մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Արդյունքում 23 կմ երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դառնալով քառաշարք ճանապարհ:
Շինաշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊԸ-ն, աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «Այ Ար Դի ինջինիերինգ» ընկերությունը։
Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային և դրամաշնորհային միջոցներով։
Ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։