ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ամառային նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է.
«Հակամարտության գոտիներում թվային անջրպետը ավելի խորն է այն երեխաների համար, որոնք ունեն ինտերնետին սահմանափակ հասանելիություն և ապրում են ռմբապաստարաններում:
Միայն միջազգային դոնորների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել ոչ միայն թվային սարքերի, այլ նաև դրանց կիրառումն ուսուցանող ծրագրերի հասանելիությունը:
Նմանատիպ իրավիճակ է հիմա արձանագրվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ համընդհանուր շրջափակումն ու էլեկտրաէներգիայի անջատումները խորացնում են թվային անջրպետը:
Շատ կարևոր է, որ կառավարությունները բարձր կարևորություն սահմանեն ռազմավարությունների մշակմանը, որոնց միջոցով կկարողանան կամուրջ ստեղծել թվային ռեսուրսների հասանելիություն ունեցողների ու դրանցից զրկվածների միջև: Այս քաղաքականությունները պետք է կենտրոնանան թվային տեխնոլոգիաների, գործիքների ու ծառայությունների հասանալիության վրա, որպեսզի երաշխավորեն արդարության, հասանալիության, մատչելիության ու ապահովության սկզբունքները:
Գլխավոր նպատակը բոլոր անհատների համար թվային աշխարհից օգտվելու ու դրա մասը կազմելու հավասար հնարավորությունների երաշխավորումն է»: