Ընդամենը երկու օր առաջ Վիգեն Խաչատրյանն իր աշխատասենյակում իրականացնում էր ստանձնած առաքելությունը։ Այսօր արդեն բոլորի սիրելի Վիգեն Սուրենիչի աշխատասենյակում լռություն է, չկա աշխատանքային աժիոտաժ, չեն հնչում հայրենիքը սիրելու, շենացնելու և որևէ դեպքում չլքելու նրա պատգամները։
«Վիգեն Խաչատրյանն աներկբայորեն մեր քաղաքական կյանքի ամենավառ անհատականություններից մեկն էր և իր կենսափորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով նա, ըստ էության, կամրջում էր Հայաստանի քաղաքական կյանքի անցյալը և ներկան»,- ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: