Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակից, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է ձերբակալվել` երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով: Քաղաքական գործչի դեմ դատական 28 հայց է ներկայացվել:
Գումարային հաշվարկով` նրան կարող է սպառնալ ավելի քան 100 տարվա ազատազրկում: Քըլըչդարօղլուն անձեռնմխելիություն չունի: