Moody’s վարկանիշային գործակալությունը հունիսի 22-ին վերահաստատել է Հայաստանի Ba3 սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ՝
Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են,
իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022 թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ:
Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են՝ պայմանավորված կապիտալի և աշխատուժի ներհոսքի աճով, որոնց մի մասը, ակնկալվում է, որ կպահպանվի: