ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ին «Զոլեր» սգո սրահում:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին:
Վիգեն Խաչատրյանը կհուղարկավորվի Երևանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը։