Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը «ժամանակ կպահանջի», սակայն լավատեսություն է հայտնել դրա հաջողության վերաբերյալ:
«Մենք շատ խելացի, հարձակողական գործողություններ ենք իրականացնելու։ Եվ այդ պատճառով հակահարձակումը ժամանակ կպահանջի»,- ասել է Շմիհալը։
Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերն առաջ գնալու մտադրություն ունեն:
«Ցավոք, մեր նախապատրաստման ժամանակ այս հակահարձակմանը պատրաստվել են նաև ռուսները, այդ պատճառով այնտեղ այնքան ականապատ դաշտեր կան, որ դա իսկապես դանդաղեցնում է երթևեկությունը»,- նշել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը: