Հունիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի մեկնարկին մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանի հիշատակը։
Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության մարմինների ընտրության կարգի հետ կապված հարցեր։