Ղազախստանը պատրաստ է դիտարկել Աստանայում Սիրիայի հարցով հանդիպումների վերսկսման հնարավորությունը որպես բարի կամքի ժեստ: Այս մասին հայտարարել են Ղազախստանի արտգործնախարարությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ-ն առաջարկել էր չշարունակել Սիրիայի հարցով բանակցությունները Աստանայում՝ նշելով, որ Աստանայի գործընթացն իր խնդիրը կատարել է:
«Եթե Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով միջազգային հանդիպումների մասնակիցների կողմից հավաքական խնդրանք արտահայտվի շարունակելու բանակցությունները Աստանայում, Ղազախստանը պատրաստ է դիտարկել գործընթացի վերսկսման հնարավորությունը՝ որպես բարի կամքի ժեստ՝ հաշվի առնելով այլ հարթակներում բանակցությունների ընթացքը և ընդհանուր առմամբ Սիրիայում տիրող իրավիճակը»,- ասված է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ: