Միացյալ Թագավորությունը աջակցում է Հարավային Կովկասի բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: