Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Կառավարությունում մասնակցել է ՀՀ-ԵՄ ծրագրային պորտֆելի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումներին:
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ հանդիպման ընթացքում ընդգծվել են ընթացիկ ծրագրային պորտֆելի իրականացման բարձր ցուցանիշները, անդրադարձ է կատարվել մի քանի ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած բարդություններին: Մասնակիցները մտքեր են փոխանակել գործող 2021-2027 թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկուստեք մատնանշված առաջնահերթությունների շրջանակում: Անդրադարձ է կատարվել նաև TWINNING և TAIEX գործիքների կիրառման հնարավորություններին:
Քննարկմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: