ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Ողջունել եմ դեսպանին, կարևորել վերջինիս ջանքերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Դեսպանը գոհունակություն է հայտնել ՏԿԵ նախարարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության, արձանագրված արդյունքների համար և հավաստիացրել, որ հաջորդիվ էլ հետամուտ են լինելու բոլոր ծրագրերի իրականացման հարցում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը»,- նշված է Գնել Սանոսյանի Ֆեյսբուքի էջում։