Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության գործընկերների հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ կառավարության ներկայացրած՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ կառավարության այլ շահագրգիռ մարմիններ, ինչպես նաև ոլորտին առնչվող տնտեսվարողներ:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր: Տնտեսվարողներն իրենց առաջարկություններն են ներկայացրել գլխադասային հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև ՀՀ ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյանին և ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանին: