Հայաստանն ու Ֆրանսիան շարունակում են քննարկել ռազմական համագործակցության նախագծերը բարեկամական հարաբերությունների ոգով:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումից հետո: