Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպումների շարք կանցկացնի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Այս մասին հայտնել են ԵՄ արտաքին ծառայությունից:
Նշվում է, որ հանդիպումներին ներկա կլինի նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի։ Քննարկումները նվիրված կլինի լարվածության թուլացմանը՝ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը վերադառնալու նպատակով:
Հաղորդագրության մեջ չի հստակեցվում՝ արդյոք Բորելը Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարների հետ հանդիպելու է առանձին-առանձի՞ն, թե՞ միասին: Նախատեսվում է, որ ԵՄ գլխավոր դիվանագետը հանդիպումների արդյունքների վերաբերյալ հայտարարություն կտարածի: