Ֆրանսիան փորձում է բացառություններ մտցնել ԶԼՄ-ների ազատության մասին Եվրոպական ակտում՝ ազգային անվտանգության նկատառումներով, չորեքշաբթի հայտնել Է Politico պարբերականը: Հարցն այժմ քննարկման փուլում է:
Բացի այդ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության և հետախուզական ծառայությունների ճնշման ներքո Փարիզը պնդում է ընդլայնել բացառությունները, որոնք թույլ կտան կառավարական ծառայություններին լրտեսական ծրագրեր տեղադրել լրագրողների սարքերում, նշում է պարբերականը ՝ վկայակոչելով դիվանագետներին:
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը հավանություն էր տվել Էլեկտրոնային սարքերի հեռակա գաղտնալսմանն ու տեսախցիկների միացմանը, եթե դրանց տերերը կասկածվում են ծանր հանցագործություններ կատարելու համար:
ԵՄ-ում քննարկման փուլում գտնվող ԶԼՄ-ների ազատության մասին ակտը նպատակ ունի ապահովելու լրատվամիջոցների բազմակարծությունն ու անկախությունը և կանխելու լրագրողների աշխատանքին միջամտելու՝ պետական ծառայությունների բոլոր փորձերը: