ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը Նյու Յորքում անցկացվող Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է կլոր սեղան քննարկմանը, որը նվիրված էր տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտների ներդրումային և նորարարության առաջնահերթություններին։
Քննարկվել է բանկային ոլորտում անցումը համապատասխանությանը (compliance), աճը և փոխակերպումը ESG-ի տեսանկյունից, ֆինանսական համակարգի փոխակերպումը և նորարարությունը:
Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը կարևորել է ֆինանսական կազմակերպությունների կողմից ստարտափներում ներդրումները:
Տեղի է ունեցել նաև պանելային քննարկում կրիպտոարժույթի թեմայով: