Հունիսի 19-ի երեկոյան Գորիսում հերթական միջադեպն է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ. հնչել են կրակոցներ, կա տուժած։
Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ տուժածը վնասվածքը ստացել է Գորիսի ավտոտեխսպասարկման կետում: Ըստ կոմիտեի՝ առկա են տվյալներ միջադեպին Տիգրան Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ, որոնք ստուգվում են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է 2022-ի մայիսին Կառավարության 3-րդ շենքի դիմաց զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո նա ազատ էր արձակվել, որպես խափանման միջոց ընտրվել էր բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան