Հունիսի 14-ին կայացել է ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստը:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ հաշվի առնելով 2022/2023 մրցաշրջանի ընթացքում ՀՖՖ հովանու ներքո անցկացված բոլոր մրցաշարերում սպասարկված խաղերի քանակը, արդյունքները և մրցավարների միջին գնահատականները՝ մրցաշրջանի լավագույն մրցավար է ճանաչվել Հենրիկ Նալբանդյանը, իսկ մրցավարի լավագույն օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը: