Փախստականների համաշխարհային օրվա առիթով Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերի իր միկրոբլոգում միջազգային հանրությանը կոչ է անում չանտեսել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը:
«Փախստականների համաշխարհային օրը մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի այն տարածքներից, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այսօր մենք նաև կրկնում ենք նման քաղաքականության կանխարգելման արդյունավետ քայլերի և ակտիվ միջազգային ներգրավվածության մեր կոչը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ներկա գոյաբանական խնդիրների լուծման նպատակով, ներառյալ՝ նրանց իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակումը»,- գրված է Թվիթերում։