ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիի այցը Հայաստան։
«Նահանգապետ Քելին Հայաստան է ժամանելու՝ մասնակցելու նահանգային գործընկերության նախաձեռնության շրջանակում Կանզասի և Հայաստանի միջև փոխգործակցության ծրագրի 20-ամյա հոբելյանը նշանավորող միջոցառումներին։
Կանզաս նահանգի և Հայաստանի միջև փոխգործակցության ամրապնդման հեռանկարները քննարկելու նպատակով նահանգապետ Քելին կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, զինված ուժերի ներկայացուցիչների, գործարար համայնքի հետ և կայցելի Հայաստանի ազգային ագրարային համալսարան»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։