Երևանի կենդանաբանական այգին ունի տնօրենի նոր պաշտոնակատար: Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին ներկայացրել է այսուհետ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին։
«Այնուհետև կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը և Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանն այգու աշխատակիցներին ծանոթացրին Արմեն Հարությունյանի հետ։ Վերջինս իր խոսքում նշեց, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը, և հույս հայտնեց, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի»,- ասված է կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջում։