ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Հարավային Կովկասում զարգացումների համատեքստում քննարկել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող ճգնաժամն ու Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը:
Հանդիպման մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Բլինքենը` նշելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գնահատելի դաշնակից է և Միացյալ Նահանգների գործընկեր: