Այսօր Արցախի շրջանների վարչակազմերի և պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման ու դրանք քաղաքացիներին իրացնելու հետ կապված հարցերը: Այդ մասին ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում:
«Գործընթացի կազմակերպմանն ու պլանավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում մեր գյուղերում արտադրված միրգն ու բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու են շրջկենտրոններում ու Ստեփանակերտ քաղաքում:
Գործընթացի մանրամասների մասին գյուղացիական համայնքների բնակիչները կարող են տեղեկություն ստանալ համայնքների ղեկավարներից»,- նշված է գրառման մեջ: