Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լռություն է նկատել ուկրաինական հակագրոհում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ մարտական գործողություններում Ուկրաինայի զինված ուժերն անձնակազմի և տեխնիկայի կորուստներ են կրում՝ 245 տանկ և մոտ 678 տարբեր տեսակի զրահամեքենա: Կիևի կողմից ակտիվ հարձակողական գործողություններ չկան:
Ռուսաստանի նախագահը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական ներուժը դեռ չի սպառվել, կան ռեզերվներ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ բացատրել է ուկրաինական զինված ուժերի հակահարձակման դանդաղ ընթացքի պատճառները: «Տեղանքը բարդ է, ռուսական բանակը ստեղծել է ամուր պաշտպանական դիրքեր, այդ թվում ՝ ականապատ դաշտեր և հակատանկային արգելապատնեշներ։ Առաջ շարժվելը հեշտ չէ»:
Ռուսական զինված ուժերը ականապատել են 200 հազար քառակուսի կիլոմետր տարածք։