Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն ժամանել է Սիսիան՝ մասնակցելու ԵՄ առաքելության՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրված պարեկությանը:
«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Սիսիանի օդանավակայանում ողջունել են Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի (SEDE) նախագահ Նատալի Լուազոյին և SEDE-ի պատվիրակությանը, որոնք պետք է միանան ԵՄ առաքելության՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրված պարեկությանը»,- գրված է առաքելության Թվիթերի միկրոբլոգում: