Ադրբեջանը դրական է արձագանքել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այո՛, դրական պատասխան է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնող հարցերի քննարկման համար Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում անցկացնելու առաջարկ էր ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին: