Հունիսի 21-ի առավոտյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ Նոր Մոսկվայում և Մոսկվայի մարզում խոցվել են երեք անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեկ ԱԹՍ ընկել է Նոր Մոսկվայի Լուկինո գյուղի մոտակայքում, դեպքի վայրը շրջափակված է, տուժածներ չկան։ Երկու անօդաչու թռչող սարքերն էլ խոցվել են զորամասերից մեկի մոտ, ինչից ենթադրում են, որ դրանց հնարավոր թիրախը կարող էին լինել ռազմական պահեստները:
ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի մարզի վրա հարձակումն ահաբեկչական գործողություն է անվանել:
Ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք է խոցվել նաև Ուկրաինայի հետ սահմանային Բելգորոդի մարզի Կազինկա գյուղից մեկ կիլոմետր հեռու։ Անօդաչուներից երկու պայթուցիկ սարք են նետել մարզի Շեբեկինսկի քաղաքի վրա, Մուրոմ գյուղի ուղղությամբ արձակվել են հինգ ականանետ և ութ հրետանային արկ: Միջադեպերի հետևանքով տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան: