Ադրբեջանի Սոյուդլու գյուղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ գյուղացիները բողոքում են բնակավայրում ևս մեկ արհեստական լճի կառուցման դեմ, որը նախատեսված է Գետաբեկի շրջանի ոսկու հանքավայրից քիմիական թափոնները հեռացնելու համար:
Իրավապահները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով դաժանորեն ծեծել են, հիմնականում՝ տարեց մարդկանց: Հաղորդվում է 10-ից ավելի տուժածների և ձերբակալվածների մասին:
Երկրի ներքին գործերի նախարարությունը միջադեպից հետո հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանների գործողությունների գործով:
Վերջին տեղեկություններով՝ բողոքի ակցիան շարունակվում է: