Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Վարչապետը մանրամասն ներկայացրել է 44-օրյա պատերազմին նախորդող, այդ ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած դիվանագիտական (բանակցային) և ռազմաքաղաքական գործընթացների ու զարգացումների վերաբերյալ իր փաստարկներն ու վերլուծությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին՝ ժ. 10։00-ին, որի ընթացքում ՀՀ վարչապետը կպատասխանի քննիչ հանձնաժողովի անդամ-պատգամավորների հարցերին։