Չինաստանի իշխանությունները պատրաստ են միավորել ջանքերը Աֆրիկայի երկրների և այլ պետությունների հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու համար` հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Ուկրաինայում խաղաղ կարգավորման աֆրիկյան ծրագրին է անդրադարձել նաև արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։ Նրա խոսքով՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու բանակցություններն Աֆրիկայի երկրների ղեկավարների հետ, որոնք Կիևում ներկայացրին հակամարտության խաղաղ կարգավորման իրենց ծրագիրը, անկեղծ էին և կոշտ:
Կուլեբան նշել է, որ աֆրիկյան երկրների ղեկավարները Կիևից հեռացել են տեղում իրավիճակի շատ ավելի լավ ըմբռնումով: «Ես կարծում եմ, որ նրանց որոշ դիրքորոշումներ ևս փոխվել են»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։