ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակությունը, դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքները:
ՀՀ ԱԺ-ի գավաթի խաղարկությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները: Այն անց է կացվում չորս փուլով` 1-3 փուլերը 2022-2023 ուսումնական տարվա, իսկ եզրափակիչ փուլը՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում:
Մրցումների ծրագրում ընդգրկված են՝ վազք 60 մետր՝ բարձր մեկնարկից, վազք 500 մետր, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից` տղաներ, ձեռքերի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մարզանստարանին` աղջիկներ, թենիսի գնդակի նետում թափավազքից:
ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մրցումները մեկնարկել են 2023 թվականի ապրիլ ամսին:
Ներդպրոցական մրցում-ստուգատեսների արդյունքում ձևավորվել են դպրոցների թիմերը` 2 տղա, 2 աղջիկ:
Այս փուլին մասնակցել է շուրջ 5500 դպրոցական: Ըստ դասարանների՝ ձևավորված թիմերը մայիսի 23-24-ը մասնակցել են համայնքային փուլին, որոնք կազմակերպվել են Ճամբարակ, Սևան, Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում:
Համայնքային փուլին մասնակցել են 94 դպրոցների 1-6-րդ դասարանների թիմեր:
Համայնքային փուլում 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում հաղթող թիմերը իրենց ուժերն են չափել հունիսի 16-ին Գավառի Պ. Ղանդիլյանի անվան միջնակարգ դպրոցի մարզահրապարակում կայացած մարզային փուլի մրցումներում:
Արդյունքում 4-րդ դասարանցիների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ, 5-րդ դասարանցիների մրցապայքարում` Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական, իսկ 6-րդ դասարանցիների մրցապայքարում` Մարտունու Մնաց Մելք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցների թիմերը:
Հաղթող թիմերից ձևավորվել է մարզի հավաքական թիմը, որը մարզը կներկայացնի ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մրցումների հանրապետական փուլում: