Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:
Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը:
Լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝
Հայաստանի թիմ, Նիդերլանդների թիմ, Ադրբեջանի թիմ: