Համաշխարհային բանկն Ուկրաինային 63 մլն եվրո է հատկացրել: Վարկային միջոցները կուղղվեն պետական բյուջեի ծախսերի մասնակի մարմանը, մասնավորապես՝ 2023 թվականի փետրվար-մարտ ամիսների ուսուցիչների և պետծառայողների աշխատակիցների վճարմանը։
Bloomberg գործակալության տվյալով՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթ է նախապատրաստում նաև Եվրահանձնաժողովը: Խոսքը 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության մասին է, որը կտրամադրվի դրամաշնորհների, արտոնյալ վարկերի և երաշխիքների տեսքով։
Ըստ գործակալության՝ միջոցները կվճարվեն պայմանով, որ Ուկրաինան կշարունակի բարեփոխումները՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։