Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 182+532 - կմ 190+000 հատվածի հիմնանորոգումն ասֆալտապատման փուլում է։ Մոտ 7.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Սյունիքի մարզի Ծղուկ բնակավայրի մոտով։
Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, կատարել է հողային աշխատանքներ, նորոգվել է ջրահեռացման համակարգը։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։