Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների 20-րդ բանակցությունները՝ հայտնում են լրատվամիջոցները:
Բանակցություններում Ռուսաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած պատվիրակությունը, Թուրքիան՝ փոխարտգործնախարար Բուրակ Աքչափարի, Իրանը՝ արտգործնախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասքեր Հաջիի։
Հանդիպումներին մասնակցում են նաև Սիրիայի կառավարության փոխարտգործնախարար Այման Սուսայի գլխավորած պատվիրակությունը և սիրիական ընդդիմության պատվիրակությունը՝ Ահմեդ Թումանի գլխավորությամբ: