Աստանայում Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների քառակողմ հանդիպման շրջանակում Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հետ՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Անկարա-Դամասկոս հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։
Հանդիպմանն ընդգծվել է Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի շարունակման անհրաժեշտությունը։