Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնն այսուհետ կիրականացնի բացառիկ փորձագիտական հետազոտություններ նոր ուղղություններով։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Նորագույն սարքերի և սարքավորումների միջոցով հնարավոր կլինի կատարել ծխախոտի հումքի թութունի և պատրաստի ծխախոտային արտադրանքի բուսաբանական և քիմիական հետազոտություններ։ Բուսաբանական հետազոտությամբ որոշվում է թութունի որակական հատկանիշները, ինչպես նաև այլ բույսերի և ծխախոտի համար չնախատեսված նյութերի առկայությունը, իսկ քիմիական հետազոտությամբ՝ նիկոտինի որակական և քիմիական այլ նյութերի առկայությունը։
Փորձաքննության այս տեսակը Կենտրոնում իրականացվելու է առաջին անգամ։