Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հակահարձակման ընթացքում դիրքեր չեն կորցրել, մինչդեռ ռուսական ուժերը զգալի կորուստներ են կրել:
«Որոշ հատվածներում մեր ուժերը առաջ են շարժվում, որոշ հատվածներում դիմադրում հակառակորդի հարձակումներին»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ ներկայումս ռուսական կողմի վրա բավական մեծ ճնշում է գործադրվում: