Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Ուկրաինայի Զինված ուժերը մտադիր են HIMARS և Storm Shadow համակարգերի կիրառմամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, այդ թվում՝ Ղրիմին»:
Նրա խոսքով՝ հրթիռների կիրառումը ռազմական գործողության գոտուց դուրս կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիակատար ներգրավվածություն հակամարտությանը: Շոյգուի խոսքով՝ նմանօրինակ գործողությունները կենթադրեն անհապաղ հարվածներ Ուկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը մանրամասներ է հայտնել «Բանակ-2023» համաժողովի մասին: Նրա խոսքով՝ ֆորումի շրջանակում նախատեսվում է անցկացնել ավելի քան 300 գիտական և բիզնես միջոցառում՝ զինված ուժերի զարգացման, Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի և միջազգային ռազմատեխնիկական համագործակցության արդիական ասպեկտների վերաբերյալ։
Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ 41 օտարերկրյա պետություններ պատրաստակմություն են հայտնել պատվիրակություն ուղարկել միջազգային ռազմատեխնիկական ֆորումին: