Շանհայի համագործակցության կազմակերպության ազգային դիվանագիտության և քույր քաղաքների համաժողովներին մասնակցելու նպատակով հունիսի 14-16-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում էր:
Երևանյան պատվիրակության կազմում էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՌԴ-ից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Թեմաներն էին՝
-
Աղքատության նվազեցում,
-
գործակցության ծրագրերի իրագործում՝ գիտության, կրթության, տեխնոլոգիաների, նորարարության ու հասարակագիտական ոլորտներում. գլխավոր համաժողովին հաջորդել են երեք ենթաժողովները:
Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները թեմատիկ քննարկումների ժամանակ ներկայացրել են իրենց տեսակետները: