«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրների որոշմամբ Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այդ մասին տեղեկանում ենք Արարատի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից:
Ըստ հաղորդագրության՝ ներկա պահին գործարանում լայն թափով շարունակվում են շինարարական և կառուցապատման աշխատանքները։