Սևանի խնդիրները մեծանում են՝ շարունակ փոքրացնելով լճի մակերեսը: Ջրային ռեսուրսների նվազման համաշխարհային պրոբլեմի ֆոնին Կովկասի քաղցրահամ լճերից ամենամեծը ոչ միայն էկոլոգիական, այլև ռազմավարական նշանակություն է ձեռք բերում, բայց, ցավոք, լճի համար լավագույն ժամանակները չեն:
Մասնագետների կարծիքով՝ Սևանին օգնելու համար նախ պետք է ախտորոշել խնդիրները, այնուհետև որոշել՝ այն մեզ համար քաղցրահամ ջրի պաշա՞ր է, ձկնարդյունաբերության ավազա՞ն, թե՞ գուցե տուրիստական կենտրոն... ու հետո միայն «բուժում» նշանակել՝ մշակել հարցերի լուծմանը համապատասխանող ռազմավարություն և խստորեն հետևել դրան:
Հեղինակ՝ Անի Օհանյան