«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան ուսումնասիրություն է կատարել Մ 3 միջպետական ճանապարհի 133-րդ կիլոմետրին՝ Ստեփանավանի թունելի մոտ։
Ըստ հաղորդագրության՝ ստուգման նպատակն էր պարզել ճանապարհահատվածի պատվածքի առկա վիճակը։ Հետազոտության արդյունքում էլ կորոշվի՝ արդյոք տվյալ տեղամասը կընդգրկվի՞ միջին նորոգման ծրագրում։