ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 6-12-ը Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023» (SpaceCamp 2023) գիտակրթական ճամբարը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերական ոլորտով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներ Հայաստանից և Սփյուռքից: Մասնակիցների ընտրությունը կկատարվի առցանց թեստի միջոցով, որը կներառի հարցեր աստղագիտությունից, տրամաբանությունից և անգլերենից (բազային գիտելիքներ): Ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանան առավելագույն միավորներ հավաքած 100 դիմորդները:
«Տիեզերական ճամբար 2023» գիտակրթական ճամբարի մասնակցությունն անվճար է, հայտերի լրացման վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 26-ն է։