Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերում գրառում է կատարել իր գործունեության մասին:
«Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք, հետևելու անվտանգության զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում։ ԵՄ առաքելությունը եղել է նաև Երասխ գյուղում, որտեղ հանդիպել է գործարանի սեփականատերերի հետ այս շաբաթ տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո»։