Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: