Մասնավոր հատվածն ու կառավարությունը փորձում են ներդրումների առատությամբ ակտիվացնել նաև զբոսաշրջիկների հոսքը դեպի Ջերմուկ: Բայց հայաստանցիները դեռ պասիվ են, Ջերմուկում հանգստացողների մեծ մասն արտերկրից են, հիմնականում՝ Ռուսաստանից:
Կորոնավարակի՝ զբոսաշրջության վրա թողած ծանր հետևանքները դեռ չհաղթահարած, առողջարանային քաղաքը 2022-ի սեպտեմբերին էլ ադրբեջանական թիրախում հայտնվեց. հրետակոծվեցին դպրոցներ, հյուրանոցներ, ճոպանուղին, մերձակա անտառներում մի քանի օր շարունակ հրդեհներ էին: