Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշում է կայացվել տարբեր ոլորտներում համագործակցության խթանման նպատակով ստեղծել քաղաքական և տնտեսական հանձնաժողովներ։
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգությունը կարող են ապահովել միայն տարածաշրջանի երկրները, և որ դրա համար ռազմականից բացի՝ կարևոր է նաև տնտեսական ոլորտը։
Իր հերթին, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը նշել է, որ Էր Ռիադը հույս ունի մեծացնելու դիվանագիտական շփումները Թեհրանի հետ և մոտ ապագայում դեսպանություն բացելու Իրանում:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կհանդիպի նաև նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։